Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը չպետք է շեղի ուշադրությունը հայ ռազմագերիների հարցից․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ամրապնդել TRIPP նախագիծը՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել 19 հայ գերիներին՝ գրում է Washington Times-ը։               
 

Սիսիանը՝ երիտասարդական մայրաքաղաք

Սիսիանը՝ երիտասարդական մայրաքաղաք
03.09.2013 | 22:13

Շուտով Սիսիանում ավելի շատ կլինեն երիտասարդական ծրագրերը։ «Հայաստանի 2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող է ճանաչվել Սյունիքի մարզի Սիսիան քաղաքը: Ընտրությունը կատարվել է առցանց քվեարկության միջոցով։ Մրցույցին Սիսիանի հետ մասնակցում էր նաև Էջմիածին քաղաքը։ Քվեարկության արդյունքներով Սիսիանը ստացել է 9246, Էջմիածինը` 8416 ձայն։

Դիտվել է՝ 2031

Մեկնաբանություններ